…
4 Փետրվարի, 2022 17:39Փետրվարի 4-ին մի շարք զորամասերում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։
Ստուգվել են մարտական հերթապահության մեկնող անձնակազմի հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանն ու մարտական խնդիրների իմացությունը։ Հրամանատարները հրահանգավորել են զինծառայողներին, հանձնարարականներ տվել անվտանգության կանոնների պահպանման և մարտական հերթապահության կազմակերպման վերաբերյալ։