Ստուգումներ մարտական հենակետերում

2 Փետրվարի, 2022 17:33
N զորամասի պահպանության տեղամասում փետրվարի 2-ին իրականացվել են ստուգայցեր։

Զորամիավորման հրամանատարական կազմը ստուգել է մարտական հենակետերում իրականացվող ինժեներական աշխատանքների ընթացքը, դիրքապահների պատրաստվածությունն ու մարտական խնդիրների իմացությունը, բարոյահոգեբանական վիճակը։ Անձնակազմը հրահանգավորվել է ծառայության հետագա կազմակերպման վերաբերյալ։

  • Տարածել