Մեթոդական գործնական պարապմունք

1 Փետրվարի, 2022 19:18
ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տ. Փարվանյանի ղեկավարությամբ փետրվարի 1-ին անցկացվել է «ՀՀ զինված ուժերում զինվորական կարգապահության վիճակը և բարելավման ուղիները» թեմայով մեթոդական գործնական պարապմունք, որին մասնակցել են կայազորներից մեկի զորամասերի հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալները, ավագ սպա-իրավաբանները, սպա-հոգեբանները, գնդերեցներ։

Քննարկվել են անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման ոլորտում առկա վիճակը, մարտական հերթապահության կազմակերպման և զինվորական կարգապահության ամրապնդման հետ կապված խնդիրներ: Ներկայացվել են առկա բացթողումներն ու դրանց շտկման ուղիները։

Մեթոդագործնական պարապմունքի ավարտին պատվոգրերով խրախուսվել են 2021 թ. ուսումնական տարվա ընթացքում առավել բարձր արդյունքներ գրանցած և կարգապահությամբ աչքի ընկած  զինծառա­յողները:

  • Տարածել