…
31 Հունվարի, 2022 16:33Հունվարի 30-ին զինված ուժերի մի շարք զորամասերում անցկացվել են զինվորական երդման հանդիսավոր արարողություններ:
Նորակոչիկ զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները։
Զորամասերի հրամանատարները շնորհավորել են զինծառայողներին, մաղթել անվտանգ ծառայություն, հորդորել ծառայության ընթացքում խստորեն պահպանել անվտանգության կանոնները։