Ոգեկոչման միջոցառում

31 Հունվարի, 2022 16:30
ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչությունը կազմակերպել է ոգեկոչման միջոցառում:

Զինծառայողները հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին, ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին: ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանն անցկացրել է հոգեհանգստյան կարգ:

  • Տարածել