Բանակի օրվա առթիվ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն
28 Հունվարի, 2022 15:42Բանակի օրվա առթիվ հունվարի 28-ին Կառավարության անդամները, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, զինվորականներ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:
Այցելուները ծաղիկներ են խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, զոհված ազատամարտիկների ու զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: