Հավաք-խորհրդակցություն

26 Հունվարի, 2022 17:48
ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչությունում հունվարի 26-ին ամփոփվել են 2021 թվականին կատարված աշխատանքների արդյունքները։

Ենթակա ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են արձանագրված ձեռքբերումների, առկա խնդիրների ու դրանց լուծման ուղիների վերաբերյալ։ Ամփոփելով հավաքը՝ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետ, գեներալ-մայոր Ա․ Հարությունյանը խրախուսել է տարվա ընթացքում առավել բարձր արդյունքներ գրանցած զինծառայողներին։

Հավաքի մասնակիցները այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։

  • Տարածել