Ցուցադրական մարտավարական զորավարժություն

24 Հունվարի, 2022 18:45
N զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողների ներգրավմամբ հունվարի 24-ին անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն:

Զորավարժության անցկացման հիմնական նպատակներն էին զինծառայողների դաշտային վարժվածության և մարտական պատրաստության ամրապնդումը, գործողությունների ներդաշնակման մակարդակի ստուգումը։

Ըստ զորավար­ժության պլանի, անձնակազմն անցել է հարձակման, գրավել կարևոր բարձունքներ, կազմակերպել դրանց պաշտպանությունը մինչև հիմնական ուժերի մոտենալը։

  • Տարածել