Պարգևատրման արարողություն

7 Հունվարի, 2022 18:20
Հակառակորդի սանձազերծած մարտական գործողությունների ժամանակ հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության, վստահված բնագծերն անառիկ պահելու համար N զորամասի մի շարք զինծառայողներ պարգևատրվել են պետական և գերատեսչական մեդալներով։

Հանձնելով պարգևները՝ հրամանատարները շնորհակալություն են հայտնել զինծառայողներին անձնվիրության, մարտական բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու և հակառակորդի գրոհները կասեցնելու համար։

  • Տարածել