Հակաօդային պաշտպանության վարժանքներ

5 Հունվարի, 2022 17:09
Հունվարի 5-ին N զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական վարժանքներ։

Զինծառայողներն իրականացրել են պայմանական հակառակորդի օդային հետախուզական ու հարվածային միջոցների հայտնաբերման և կոորդինատների ճշգրտման գործողություններ։ Ստուգվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքները, կատարելագործվել գործնական հմտությունները։

  • Տարածել