Ստուգայց

4 Հունվարի, 2022 16:38
ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Ա․ Հարությունյանը ամանորյա տոնական օրերին այցելել է N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներ։

Այցի ընթացքում գեներալ-մայոր Ա․ Հարությունյանը ստուգել է զորամասերում ծառայության կազմակերպման ընթացքն ու զինծառայողների պատրաստության աստիճանը, տվել համապատասխան հանձնարարականներ, շնորհավորել անձնակազմին Ամանորի կապակցությամբ և խրախուսել ծառայության ընթացքում  աչքի ընկած հրետանավորներին ։

  • Տարածել