Կրակային պատրաստություն

29 Դեկտեմբերի, 2021 16:34
N զորամասի հրաձգարանում դեկտեմբերի 29-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։

Անձնակազմը  նախապես հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Ստուգվել են զինծառայողների անհատական պատրաստությունը, հաստիքային զենքից կրակի վարման ունակությունները։ Կատարվել են կրակային տարբեր վարժություններ, հրաձգային դիպուկ կրակով խոցվել կրակադաշտի շարժական և անշարժ թիրախները:

  • Տարածել