Մարտավարական զորավարժություն

28 Դեկտեմբերի, 2021 17:32
ՀՀ ՊՆ «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում ՊՆ խաղաղապահ բրիգադի զինծառայողների մասնակցությամբ անցկացվել է մարտավարական զորավարժություն:

Բացազատված ուսումնական կետերում ստուգվել է զինծառայողների կրակային պատրաստության մակարդակը, անձնակազմը հրահանգավորել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Խաղաղապահ բրիգադի զինծառայողներն իրականացրել են մարտավարական տարբեր վարժանքներ։

  • Տարածել