Կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը

24 Դեկտեմբերի, 2021 17:32
Դեկտեմբերի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ռազմական դրության հետևանքների վերացման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի ու այլ միջոցների օգտագործման և ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների օգտագործման և այդ միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց համարժեք փոխհատուցում տալու վերաբերյալ առաջարկներ ներկայացնող միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը։

Նիստի ընթացքում քննարկվել են հանձնաժողովի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել հանձնաժողովի աշխատանքների կազակերպմանը, դիմումների ուսումնասիրությանը և այլ թեմաների։

  • Տարածել