Շտաբային մարզումներ

24 Դեկտեմբերի, 2021 16:09
Մարտական գործողությունների վարման ընթացքում հրամանատարների արագ և նպատակային որոշումների կայացման ունակությունների զարգացման նպատակով դեկտեմբերի 23-ից 24-ը N զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ։

Իրականացվել են հարձակողական մարտի նախապատրաստման և վարման գործողություններ։ Ամփոփելով մարզումների արդյունքները՝ հրամանատարությունն արձանագրել է, որ ստորաբաժանումներն ունակ են լուծելու առաջադրված մարտական խնդիրները:

  • Տարածել