Գործնական պարապմունքներ հրանետային համակարգերի կիրառմամբ

17 Դեկտեմբերի, 2021 18:00
ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել են ТОС-1А ծանր հրանետային համակարգերի կիրառմամբ գործնական պարապմունքներ:

Հրանետային համակարգերը դուրս են հանվել մշտական տեղակայման վայրերից, բացազատվել նախորոշված շրջանում և բերվել մարտական վիճակի:

Ռեակտիվ արկերի կիրառմամբ խոցվել է շուրջ 15 կմ հեռավորությամբ գտնվող պայմանական հակառակորդի թեթև զրահապատ տեխնիկայի և տրանսպորտային միջոցների շարասյունը:  

  • Տարածել