ՀՀ ՊՆ ՌՈ անձնակազմի համար կազմակերպվել է դասընթաց-քննարկում

16 Դեկտեմբերի, 2021 17:27
ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի նախաձեռնությամբ դեկտեմբերի 15-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության անձնակազմի համար կազմակերպվել է «Կյանքի իրավունք» թեմայով վերապատրաստման դասընթաց-քննարկում:

Մարդու իրավունքների պաշտպանության Ազգային ռազմավարության  2020-2022 թ.թ. գործողությունների ծրագրի շրջանակներում անցկացված դասընթացը վարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը:  

Պարբերաբար կազմակերպվող նմանօրինակ դասընթացները թիրախավորում են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հիմնահարցերը։

  • Տարածել