Կապի վարժանքներ

14 Դեկտեմբերի, 2021 15:27
Անձնակազմի մասնագիտական պատրաստության մակարդակի ամրապնդման նպատակով N զորամիավորման կապավորների հետ դեկտեմբերի 14-ին անցկացվել են վարժանքներ։

Զինծառայողները ծավալել են կապի հանգույցներ, ապահովել ազդանշանների հաղորդման և ստացման համակարգի անխափան աշխատանքը։ Ստուգվել է կառավարման կետերի գործունեության արդյունավետությունը։

  • Տարածել