…
29 Նոյեմբերի, 2021 15:58N զորամիավորումում կայացել է եռամսյա վարժական հավաքների մասնակիցների զորացրման հանդիսավոր արարողությունը:
Հրամկազմը շնորհակալություն է հայտնել պահեստազորայիններին հայրենիքին անմնացորդ նվիրումի և իրենց պարտականություններն ամենայն պատասխանատվությամբ կատարելու համար։ Ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողներն արժանացել են պարգևների։