Գումարտակային մարտավարական զորավարժություն` մարտական հրաձգությամբ

12 Նոյեմբերի, 2021 21:24
Նոյեմբերի 12-ին «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն։

Զորավարժության նպատակն էր հակահարձակողական մարտի կազմակերպման և վարման` հրամանատարական կազմի ունակությունների կատարելագործումը։

Պայմանական հակառակորդի նշանակետերի խոցումը զորավարժության ընթացքում իրականացվել է նախապես հաշվարկված նշանակետերի տեղակայումների կորդինատներով ներբեռնված էլեկտրոնային պլանշետների կիրառմամբ, ինչն էապես բարձրացրել է թիրախների խոցման արդյունավետությունը։

Էլեկտրոնային պլանշետների միջոցով ուղղորդվել է նաև ականանետների կրակի հիմնական ուղղությունը։

  • Տարածել