Հրետանավորների մասնագիտական վարժանքներ

8 Նոյեմբերի, 2021 15:48
N զորամիավորման հրետանային ստորաբաժանումները նոյեմբերի 8-ին անցկացրել են մասնագիտական վարժանքներ։

Անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, բացազատել կրակի կառավարման կետերը, մարտական վիճակի բերել հրետանային միջոցներն ու կատարել առաջադրված խնդիրները։ Հրամանատարությունը բարձր է գնահատել զինծառայողների  մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները։

  • Տարածել