ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
5 Նոյեմբերի, 2021 17:13Նոյեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, տարածաշրջանային անվտանգությանը, զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին և այս համատեքստում պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Կողմերը կարևորել են համագործակցության զարգացմանն ուղղված գործողությունների ակտիվացումը` առկա արդյունավետ ծրագրերը շարունակելու և համագործակցության նոր ուղղություններ նախաձեռնելու նպատակով: