…
5 Նոյեմբերի, 2021 17:09Նոյեմբերի 5-ին, Հետախույզի օրվա կապակցությամբ, N զորամասում անցկացվել են ցուցադրական պարապմունքներ։
Անհատական և խմբային գործողությունների ընթացքում զինծառայողները ներկայացրել են հատուկ հնարքներ, ցուցաբերել բարձր պատրաստվածություն և ֆիզիկական գերազանց կարողություններ։ Միջոցառման ավարտին մի շարք զինծառայողներ խրախուսվել են պատվոգրերով և մեդալներով: