Մարտավարական զորավարժություն

5 Նոյեմբերի, 2021 17:06
Նոյեմբերի 5-ին N զորամասի զորավարժադաշտում անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ հրետանային և մոտոհրաձգային ստորաբաժանումների մասնակցությամբ։

Ըստ զորավարժության մտահղացման, հրետանային ստորաբաժանումները հայտնաբերել և դիպուկ կրակով ոչնչացրել են պայմանական հակառակորդի կրակակետերը՝ հնարավորություն տալով մոտոհրաձգային ստորաբաժանումներին գրոհել, ոչնչացնել հակառակորդի կենդանի ուժն ու զբաղեցնել նպաստավոր դիրքեր։ Ստուգվել են առաջադրված խնդիրները ճշգրիտ կատարելու ունակություններն ու ստորաբաժանումների ներդաշնակման կարողությունները։

  • Տարածել