…
3 Նոյեմբերի, 2021 15:01Նոյեմբերի 3-ին N զորամասի հրետանային ստորաբաժանումների անձնակազմի անհատական պատրաստվածությունն ու ներդաշնակման կարողությունները կատարելագործելու նպատակով անցկացվել են գործնական պարապմունքներ։
Զինծառայողները բացազատել են հրետանային միջոցները, բերել մարտական վիճակի և կատարել առաջադրված խնդիրները։ Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել անձնակազմի մասնագիտական պատրաստվածությունը։