Մասնագիտական վարժանքներ

28 Հոկտեմբերի, 2021 15:38
N զորամասի նռնականետորդների և խոշոր տրամաչափի գնդացրորդների հմտությունները կատարելագործելու նպատակով հոկտեմբերի 27-ից 28-ն անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ:

Վարժանքները նպաստել են նրանց ներդաշնակ գործելու և կրակի կառավարման հմտությունների զարգացմանը, կատարելագործել՝ կցագրված զենքին տիրապետելու, հնարավոր խափանումներն արագ շտկելու կարողությունները։ Պարապմունքների ավարտին զինծառայողները հանձնել են ստուգարքներ։

  • Տարածել