Ռազմական համալսարանում անցկացվել է հիշատակի միջոցառում
19 Հոկտեմբերի, 2021 17:04Ի հիշատակ 44-օրյա պատերազմում անմահացած հայորդիների՝ հոկտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում անցկացվել է ոգեկոչման և հիշատակի միջոցառում։
ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանի հանդիսապետությամբ ռազմական համալսարանի զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված խաչքար-հուշակոթողի մոտ մատուցվել է հոգեհանգստյան կարգ։
Միջոցառման ընթացքում Ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի տեսակոնֆերանսի սրահը և լսարաններից մեկն անվանակոչվել են Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում անմահացած սպաներ, «Մարտական խաչ» շքանշանի ասպետներ, գնդապետ Արթուր Սարգսյանի և փոխգնդապետ Արման Դրմեյանի անուններով։