Սեզոնային սպասարկման աշխատանքներ

19 Հոկտեմբերի, 2021 15:07
Շահագործման ձմեռային ռեժիմի փոխադրման կապակցությամբ զորամասերում մեկնարկել է սպառազինության ու զինտեխնիկայի սեզոնային սպասարկման գործընթաց։

Դրանց անխափան շահագործումն ապահովելու և մշտապես մարտունակ վիճակում պահելու նպատակով զորամասերում իրականացվում են ստուգման, մաքրման, յուղման և այլ աշխատանքներ։ Հայտնաբերված անսարքություններն ու թերություններն արագ շտկվում են սպասարկող անձնակազմի կողմից։

 

  • Տարածել