Հրետանավորների վարժանքներ

13 Հոկտեմբերի, 2021 16:20
Անձնակազմի մասնագիտական հմտությունները կատարելագործելու նպատակով N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկում անցկացվել են գործնական վարժանքներ։

Զինծառայողները ճշգրտել են պայմանական հակառակորդի տեղակայման վայրը, ստացված կոորդինատները հաղորդել համապատասխան ստորաբաժանման անձնակազմին և լիարժեք կատարել իրենց առջև դրված խնդիրները։

  • Տարածել