Ի գիտություն ԶԼՄ ներկայացուցիչների

Ս.թ. մայիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շրջայց կկատարի Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանների պաշտպանությունն ապահովող զորամասեր և մարտական դիրքեր, մասնավորապես` ՀՀ Տավուշի մարզ (Նոյեմբերյան):

30/04/2008

Ավելին

ԲԺԻՇԿ 2008

Ս.թ. ապրիլի 30-ից մայիսի 14-ը Խորվաթիայում (Սպլիթ) կայանալիք ԱՄՆ եվրոպական հրամանատարության «Բժիշկ 2008» զորավարժությանը կմասնակցեն նաև ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ:

29/04/2008

Ավելին

Դժբախտ պատահար

Ս.թ. ապրիլի 28-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ԼՂՀ բնակիչ Վաչիկ Բոգդանի Բաբայանը` իր անձնական օգտագործման VOLKSWAGEN-PASSAT մակնիշի 33 ԼՏ 402 պետհամարանիշի ավտոմեքենայով, բարձր արագությամբ երթևեկելու պատճառով, Երևան-Մեղրի ավտոմայրուղու 119-րդ կմ-ին բախվել է ծառին, որի հետևանքով տեղում մահացել են ԼՂՀ բնակիչներ, հերթական արձակուրդում գտնվող ՊԲ զինծառայող, ենթասպա Մհեր Յուրիկի Մկրտչյանը (ծնված 1978թ.-ին, զինված ուժերում է 2000թ.-ից), վերջինիս հղի քույրը` Լիլիթ Յուրիկի Մկրտչյանը (ծնված 1985թ.-ին) և Շիրազ Գուրգենի Պետրոսյանը: Վարորդ Վ.Բաբայանը տեղափոխվել է Եղեգնաձորի հիվանդանոց: Վիճակը ծանր է: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է հետաքննություն:

29/04/2008

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. ապրիլի 28-ին ԵԱՀԿ առաքելության մասնակցությամբ հայկական սահմանագծի Այգեպար-Ալիբալի բնակավայրերի ուղղությամբ իրականացվել է մոնիտորինգ:

28/04/2008

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված լուրն առ այն, թե իբր ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական դիվերսիոն խումբ է վնասազերծվել, չի համապատասխանում իրականությանը:

28/04/2008

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

Ս.թ. ապրիլի 28-ին, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ռազմական կցորդները` Ռազմական կցորդների ասոցիացիայի աշխատանքային պլանի համաձայն կայցելեն ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուս:

26/04/2008

Ավելին

ՀԱՄԱՏԵՂ ՁԳՏՈՒՄ 2008

Ս.թ. ապրիլի 28-ից մայիսի 19-ը Գերմանիայում (Բաումհոլդեն) և Խորվաթիայում (Սպլիթ) կայանալիք ԱՄՆ եվրոպական հրամանատարության «Համատեղ ձգտում 2008» զորավարժությանը կմասնակցեն նաև ներկայացուցիչներ ՀՀ պաշտպանության նախարարությունից:

26/04/2008

Ավելին

Հունգարիայի պաշտպանության նախարարության պետքարտուղար Ագնեշ Վադայի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Երևան

<img width="200" height="114" align="left" style="margin-right: 10px;" alt="" src="/UserFiles/Image/naxarar_agnesh.jpg"/>Ս.թ. ապրիլի 24-ին տարածաշրջանային եռօրյա այցով Երևան ժամանեց Հունգարիայի պաշտպանության նախարարության պետական քարտուղար, տիկին Ագնեշ Վադայի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակությանը դիմավորում էին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Նազարյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Է.Ապրիամովը:

26/04/2008

Ավելին

Ս.Օհանյանը պարգևատրեց

ՀՀ տարածքում ՌԴ զինված ուժերի ղեկավարման մարտական կառավարման խմբի պետ, գեներալ-մայոր Ալեքսանդր Գենադիի Զինովևը, ՀՀ պաշտպանության նախարարի` ս.թ. ապրիլի 25-ի N 488 հրամանով, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի միջև համագործակցության ամրապնդման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև ծննդյան 50-ամյա հոբելյանի առթիվ պարգևատրվեց «Ծովակալ Իսակով» ՊՆ գերատեսչական մեդալով:

25/04/2008

Ավելին

Ս.Օհանյանը հարգանքի տուրք մատուցեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին

Ս.թ. ապրիլի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց Ծիծեռնակաբերդ հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 1915թ. Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Հանդիսավոր արարողությունից հետո Ս.Օհանյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

25/04/2008

Ավելին

Գ.Մելքոնյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի` թիկունքի գծով տեղակալի պաշտոնից

<img width="100" height="139" align="left" style="margin-right: 10px;" alt="" src="/UserFiles/Image/g_melqonyan.jpg"/>Հայաստանի Հանրապետության Նախագահի` 2008թ. ապրիլի 23-ի հրամանագրով, ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն, գեներալ-լեյտենանտ Գ.Մելքոնյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ թիկունքի գծով -զինված ուժերի թիկունքի պետի պաշտոնից:

23/04/2008

Ավելին

Ավիացիոն ինստիտուտում բացվեց գերմաներեն լեզվի ուսուցման լսարան

Ս.թ. ապրիլի 23-ին Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ՊՆ ռազմական ավիացիոն ինստիտուտում` հայ-գերմանական երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում տեղի ունեցավ գերմաներեն լեզվի ուսուցման լաբորատորիայի բացման արարողությունը:

23/04/2008

Ավելին