Կապի նոր համակարգ զինված ուժերում
28 April, 2009 00:00
Ս. թ. ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարի կողմից նախարարության ղեկավար կազմի և զորամիավորումների հրամանատարների հետ խորհրդակցություն անցկացնելու համար առաջին անգամ կիրառվել է տեսահեռախոսային կոնֆերանս-կապը:ՀՀ զինված ուժերում ներդրված ժամանակակից թվային տեսահեռախոսային կապը պաշտպանության նախարարության ղեկավարության և զորամիավորումների հրամանատարների միջև նախատեսված է ինչպես զորքերի ամենօրյա գործունեության, այնպես էլ մարտական գործողությունների ժամանակ զորքերի ղեկավարման համար:
Խորհրդակցությունների անցկացումը թվային տեսահեռախոսային կապի հնարավորություններից միայն մեկն է:
Հայերեն
English
Русский