Ս.Օհանյանը հանդիպեց ռուսաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

Ս.թ. մայիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց ԼՂՀ իշխանությունների և ՌԴ Հասարակական կապերի զարգացման միջազգային ինստիտուտի նախաձեռնությամբ ԼՂՀ և Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

15/05/2008

Ավելին

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

<img width="200" height="128" align="left" src="/UserFiles/Image/naxarar_ashxatakazm_3.jpg" alt="" style="margin-right: 10px;"/>ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատի անձնակազմի հետ ծանոթանալու, հետագա գործունեության իրականացման համար խնդիրներ առաջադրելու նպատակով ս.թ. մայիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց իր ենթակայության ստորաբաժանումների` կադրերի և ռազմական կրթության, միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի, ինչպես նաև ֆինանսաբյուջետային և պլանավորման վարչությունների անձնակազմերի հետ:

15/05/2008

Ավելին

ՍԱՐԻՍԱ 2008

Հայաստանի և Հունաստանի Հանրապետությունների միջև ռազմական համագործակցության 2008թ.-ի ծրագրի շրջանակներում ս.թ. մայիսի 16-ից 20-ը Աթենք (Հունաստան) կգործուղվեն ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ` Հունաստանում կայանալիք «Սարիսա 2008» զորավարժությանը դիտորդի կարգավիճակով մասնակցելու նպատակով:

14/05/2008

Ավելին

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

<img width="200" height="136" align="left" src="../../UserFiles/Image/naxarar_ashxatakazm_2.jpg" alt="" style="margin-right: 10px;"/>ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատի անձնակազմի հետ ծանոթանալու, ինչպես նաև հետագա գործունեության իրականացման համար խնդիրներ առաջադրելու նպատակով ս.թ. մայիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի ենթակայության ստորաբաժանումների` զինծառայողների սոցիալական պաշտպանության, իրավաբանական վարչությունների անձնակազմերի հետ:

14/05/2008

Ավելին

Defense Minister hosted Iranian ambassador to Armenia

<img width="200" height="125" align="left" alt="" src="/UserFiles/Image/naxarar_ohanyan_iran_despan.jpg"/>On May 14, 2008 RA Defense Minister Seyran Ohanyan received Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Islamic Republic of Iran to Armenia Seid Ali Saghaian. During the meeting the ambassador congratulated the minister on his appointment and conveyed the congratulation message of the Iranian Minister of Defense and Support to Armed Forces, General-Major Mostafa Mohhamad Najari.

14/05/2008

Ավելին

Yuri Khachaturov will participate in NATO sitting of the Chiefs of General Staffs

On May 14, 2008 the Chief of the General Staff of the Armed Forces of the Republic of Armenia, First Deputy Defense Minister, Colonel General Yuri Khachaturov will participate in the spring sitting of the Chiefs of General Staffs of the Armed Forces of NATO member states and partner countries to be held at NATO headquarters in Brussels.

14/05/2008

Ավելին

The welcoming speech of the Deputy-Chief of General Staff, Major-General A. Paityan

for the opening of the main planning conference of the “Cooperative Longbow/Lancer and Bold Lynx – 2008 exercises”, to be held from 14-16 May 2008 14 May 2008, 09:00AM

14/05/2008

Ավելին

Cooperative Lancer/Longbow - 2008 has been launched

On 14 May at the beginning of “Cooperative Lancer/Longbow - 2008” Exercises Main Planning Conference (MPC) the Deputy Chief of the General Staff of Armenian Armed Forces, Major General Arshaluys Paytyan and the Deputy Chief of Staff of Allied Land Component Command Heidelberg, Brigadier General Claudio Verchellotti have had greeting and opening speeches for the participants.

14/05/2008

Ավելին

Պաշտպանության նախարարության ծախսերը պետք է բավարարեն բանակի պահանջները

Ս.թ մայիսի 12-ին ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցավ 2007թ.-ի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկում: Մինչ քննարկումը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Զրույցի ընթացքում Ս.Օհանյանը տեղեկացրեց, որ պաշտպանության նախարարության համակարգի` 2007թ.-ի պահպանման ծախսերով բյուջետային հատկացումները կատարվել են ամբողջությամբ. «Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2007թ.-ին, ծախսային ծրագրերն իրականացվել են զորքերի մարտական պատրաստութան և մարտունակության վիճակի ապահովման նպատակով ռազմական և ռազմատեխնիկական այլ միջոցների համալրման և շահագործման ապահովման ուղղությամբ, ինչպես նաև զորքերի կենցաղային պայմանների բարելավման, զինծառայողների առողջության պահպանման և այլ գործառույթների ուղղությամբ: 2007թ.- հունվարի 1-ի դրությամբ զինծառայողների և քաղծառայողների դրամական ապահովման և աշխատավարձերի չափերն աճել են շուրջ 20 տոկոսով»:

13/05/2008

Ավելին

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

Ս.թ. մայիսի 14-ից 16-ը Երևանում, «Արմենիա Մարիոտ» հյուրանոցում կանցկացվի ՆԱՏՕ-ի ԳՀԽ ծրագրի շրջանակներում կազմակերպվող «Համատեղ աղեղ, համատեղ նիզակակիր և խիզախ լուսան-2008» զորավարժությունների հիմնական պլանավորման համաժողովը: Համաժողովի աշխատանքները լուսաբանել ցանկացող լրագրողները կարող են ներկա լինել բացման հանդիսավոր արարողությանը` մայիսի 14-ին, ժամը 08:45-ին:

13/05/2008

Ավելին

Երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում

Ս.թ. մայիսի 12-ից 15-ը, ՀՀ պաշտպանության նախարարության և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև երկկողմ ռազմական համագործակցության` 2008թ. ծրագրի շրջանակներում, Հայաստան կայցելի Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պատվիրակությունը:

12/05/2008

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. մայիսի 12-ին, ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել են ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի սահմանագծում տեղակայված հայկական զինված ուժերի մարտական հենակետերը: Գնդակոծության հետևանքով վիրավորվել է Բաղանիս գյուղի բնակիչ, հովիվ Լորիկ Մեսրոպի Ավագյանը (ծնված 1957թ.), որին հայկական զինված ուժերը կարողացել են կրակի գոտուց դուրս բերել ժամը 12:40-ի սահմաններում միայն: Լ.Ավագյանը տեղափոխվել է Իջևանի քաղաքային հիվանդանոց, որտեղ և վիրահատվել է: Վիճակը` միջին ծանրության է:

12/05/2008

Ավելին