Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

16 November, 2010 00:00
Աշնանային զորակոչի անցկացմանը նպաստելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության և ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» կազմակերպության նախաձեռնած համատեղ միջոցառումների շրջանակներում նոյեմբերի 17-ին` ժամը 11.00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա համալսարանական զինակոչիկների հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի հետ:
Միջոցառումը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղափոխող ավտոբուսը կմեկնի նոյեմբերի 17-ին` ժամը 10.00-ին, Ալ. Թամանյանի արձանի մոտից:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն