Վարչական շենք-շինությունների շահագործման և սպասարկման բաժին
ՀՀ ՊՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ
Սարգիս Ներսիսյան
Վարչության գործունեության մասին
1996թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարի անմիջական ենթակայությամբ ստեղծվել է մշտական գործող վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովը (վարչության կարգավիճակով): Ապրիլի 12-ը նշվում է որպես ՀՀ ՊՆ աշխատակազմի վերահսկիչ վարչության կազմավորման օր:
Վարչության ներկայիս կառուցվածքը պայմանավորված է իրականացվող գործունեության բնույթով, խնդիրներով և գործառույթներով:
Վարչության հիմնական խնդիրներն են ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության օրինականության վերահսկումը, ինչպես նաև ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանների, հրահանգների, հանձնարարականների, ցուցումների և ՀՀ պաշտպանության նախարարության կոլեգիայի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը:
Վարչությունն իր խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ հիմնական գործառույթները.
- ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում համալիր կամ մասնակի ստուգումների, վերստուգումների, ուսումնասիրությունների և ծառայողական քննությունների անցկացում,
- վերահսկողություն ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի այլ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող ստուգիչ և ուսումնասիրող գործունեության նկատմամբ, նմանատիպ գործունեությանը ներկայացվող պահանջներին համապատասխանության գնահատում,
- ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար իրականացվող գնումների գործընթացի օրինականության վերահսկում՝ անհրաժեշտության դեպքում հատուկ գիտելիքներ ունեցող անձանց կամ կազմակերպությունների ներգրավմամբ, այդ թվում՝ փորձաքննությունների անցկացմամբ,
- ՀՀ պաշտպանության նախարարության (պետության), ինչպես նաև զինծառայողների, ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի քաղաքացիական ծառայողների, նրանց ընտանիքների անդամների իրավունքների և օրինական շահերի խախտման փաստերի առնչությամբ բազմակողմանի ու լիարժեք քննությունների իրականացում,
- ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի կողմից տրված առանձին հանձնարարությունների, հատուկ ցուցումների ու առաջադրանքների կատարում և դրանց հետ առնչվող անհրաժեշտ միջոցառումների կազմակերպում և այլն: