ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
1 Հոկտեմբերի, 2021 09:57Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվեու է երկու փուլով՝ գրավոր՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված հարցաշարի և բանավոր՝ ըստ ուսումնական հաստատության կազմած հարցաշարի:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում՝
- hանձնաժողովի անունով գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1),
- փաստաթուղթ (դիպլոմ) «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
- անձը հաստատող փաստաթուղթ (պատճեն),
- ինքնակենսագրություն (Ձև 5),
- թափուր աշախատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
- մեկ լուսանկար՝ 3x4 չափի,
- այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հոկտեմբերի 5-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին՝ 12:00-ին, Տավուշի մարզի «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամում:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (060)71-30-03,71-30-00 հեռախոսահամարներով: