Մեկնարկել է նոր ուսումնական փուլը

19 Օգոստոսի, 2021 15:23
Օգոստոսի 19-ին 3-րդ զորամիավորման զորամասերում հանդիսավոր միջոցառումներով մեկնարկել է 2021 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը։

Զորամիավորման հրամանատարը  շնորհավորել է անձնակազմին ուսումնական փուլի մեկնարկի առթիվ, ներկայացրել առաջնային խնդիրները, հորդորել առանձնակի ուշադրություն դարձնել մարտական պատրաստությանը, լինել միշտ զգոն և պատրաստ` պատվով պաշտպանելու մեր հանրապետության հյուսիսարևելյան սահմանները։

Ուսումնական նոր փուլի մեկնարկի հանդիսավոր արարողություններին հաջորդել են մարտավարաշարային պարապմունքները։

  • Տարածել