Արդյունքների ամփոփում

16 Հուլիսի, 2021 10:23
Հուլիսի 15-ին 4-րդ զորամիավորումում ամփոփվել են ուսումնական տարվա առաջին կիսամյակի արդյունքները։

Զորամիավորման հրամանատարի տեղակալները ներկայացրել են զորամասերում կատարված աշխատանքները, նշել թերություններն ու առկա խնդիրները: Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Բուդաղյանը, ամփոփելով արդյունքները, նշել է, որ զորամիավորումում առկա է առաջընթաց, սակայն անելիքները դեռ շատ են։ Մի շարք խնդիրների լուծման եւ հաջորդ եռամսյակում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ զորամիավորման հրամանատարը տվել է համապատասխան հանձնարարականներ:

  • Տարածել