Հրետանավորների մասնագիտական պարապմունք

9 Հուլիսի, 2021 18:27
Անձնակազմի մարտական պատրաստության աստիճանն ամրապնդելու, մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու նպատակով հուլիսի 9-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել է գործնական պարապմունք։

Հընթացս ճշգրտվել են հրետանային դիվիզիոնի օպտիկական, հետախուզական սարքերը,  ստուգվել են ամրակցված զինատեսակներին տիրապետելու հմտությունները և տրվել համապատասխան հրահանգներ։

  • Տարածել