Անցկացվել են կապի ստորաբաժանումների զինծառայողների հավաքներ

3 Մայիսի, 2021 16:43
Կապի և տեսադիտարկման համակարգերի շահագործման ու սպասարկման վերաբերյալ զինծառայողների գիտելիքներն ստուգելու, գործնական հմտությունները և ունակությունները կատարելագործելու նպատակով մայիսի 3-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են հավաքներ՝ կապի ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ։

Հավաքներին ներգրավված անձնակազմը պարապմունքների ընթացքում ծանոթացել է տեսադիտարկման համակարգերի և օժանդակ սարքավորումների լրակազմին ու նշանակությանը, տեղադրման, շահագործման և սպասարկման կարգին։

  • Տարածել