Մեկնարկել են սեզոնային սպասարկման աշխատանքները

20 Ապրիլի, 2021 18:22
ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում ապրիլի 20-ին մեկնարկել են սպառազինության և ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման աշխատանքները:

Ռազմական տեխնիկան սպասարկման ամառային ռեժիմի փոխադրելու և մարտունակ վիճակում պահելու նպատակով իրականացվել են սարքինության ստուգման, հայտնաբերված անսարքությունների շտկման, տեխնիկայի մաքրման և յուղման աշխատանքներ։

  • Տարածել