Արիության դաս ավագ դպրոցի աշակերտների հետ

29 Հունվարի, 2021 17:32
Հունվարի 27-ին, Բանակի օրվան ընդառաջ, ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի գիտության և կրթության որակի ապահովման բաժնի ավագ սպա, փոխգնդապետ Սամվել Պետրոսյանը «Արցախյան պատերազմը. ընթացքը և հետևանքները» թեմայով արիության դաս է անցկացրել «Եվրասիա» միջազգային համալսարանի վարժարանի ավագ դպրոցի աշակերտների հետ:

Ներկայացվել են Հայոց բանակի կազմավորման ընթացքը և առանձնահատկությունները, սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում հայ զինծառայողների սխրագործությունների ակնառու դրվագներ:

Հանդիպման ավարտին ստորագրվել է «Եվրասիա» միջազգային համալսարանի և ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հետագա համագործակցության ծրագիրը: Այսուհետ նոր համատեղ ծրագրերի ներդրմանն ու զարգացմանը կընդգրկվի նաև «Եվրասիա» վարժարանը:

  • Տարածել