Սահմանագոտու վերահսկողությունն ու պաշտպանությունն ամուր է

7 Դեկտեմբերի, 2020 18:35
Զինված ուժերի զորամասերում շարունակվում է մարտական հերթապահության իրականացման գործընթացը:

Զորամասերից մեկում անցկացվել է մարտական հերթապահության հերթափոխի մեկնող անձնակազմի շարային ստուգատես։ Ստորաբաժանումների հրամանատարներն ու մարտական դիրքերի ավագները զինծառայողներին հրահանգավորել են անվտանգության կանոնների պահպանման, զգոնության բարձրացման և մարտական խնդիրների առանձնահատկությունների վերաբերյալ։

  • Տարածել