1-ին զորամիավորումում իրականացվել են ստուգումներ

25 Սեպտեմբերի, 2020 17:24
Սեպտեմբերի 24-ին ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայությունը ստուգումներ է անցկացրել 1-ին զորամիավորումում։

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ․Պողոսյանը ՊՆ ՌՎԾ պետ, գեներալ-գնդապետ Մ. Հակոբյանին է ներկայացրել զորամիավորման զորահավաքային և մարտական պատրաստության խնդիրները: Ստուգվել են մարտական փաստաթղթերը, տրվել են հանձնարարականներ՝ զորամիավորումում և ենթակա զորամասերում անցկացված գերատեսչական ստուգումների ընթացքում արձանագրված բացթողումները շտկելու վերաբերյալ։

  • Տարածել