4-րդ զորամիավորումում անցկացվել են հրամանատարական հավաքներ

18 Սեպտեմբերի, 2020 16:45
Սեպտեմբերի 16-ից 17-ը 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվել են վաշտերի և մարտկոցների հրամանատարների հավաքներ:

Ստուգվել են հրամանատարների ղեկավարման կարողությունները, մասնագիտական գիտելիքները։ Հատուկ ուշադրություն է դարձվել հրամանատարական կազմի անհատական պատրաստության մակարդակի ամրապնդմանը և ղեկավար փաստաթղթերի իմացությանը։

  • Տարածել