Հայտարարություն

23 Հուլիսի, 2020 17:27
ՀՀ պաշտպանության նախարարության ներքին աուդիտի վարչությունում թվով 2 փորձագետներ ներգրավելու մասին

Աշխատանքների համառոտ նկարագրությունը՝

ՀՀ ՊՆ ներքին աուդիտի վարչությունը իր կողմից իրականացված ուսումնասիրությունների հիման վրա մշակել է ՀՀ պաշտպանության նախարարությունում կոռուպցիոն դրսևորումների կանխարգելման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) նախնական տարբերակը: ՀՀ ՊՆ ներքին աուդիտի վարչությանը հանձնարարվել է իրականացնել հիշյալ ծրագրի հետ կապված ՀՀ ՊՆ համակարգի ստորաբաժանումների հետ համաձայնեցման, միջոցառումների կատարման ժամանակացույցերի մշակման աշխատանքները։ Բացի այդ, ՀՀ ՊՆ ներքին աուդիտի վարչությունը պետք է իրականացնի ֆինանսական և հաշվապահական հաշվառման մեթոդաբանական ուղեկցման գործառույթը, ներքին ֆինանսական հսկողության, ինչպես նաև ֆինանսական և հաշվապահական հաշվառման մեթոդաբանության սկզբնական մշակումը։ Նշված հանձնարարության կատարումը առնվազն պահանջում է մեկ տարի, որը ի սկզբանե չի հանդիսացել և չի հանդիսանում վարչության հիմնական գործառույթը, ուստի, անհրաժեշտություն է առաջացել նշված հանձնարարությունը կատարելու համար ներգրավել լրացուցիչ ներուժ՝ հրավիրելով փորձագետներ:

Փորձագետի ներգրավմամբ ակնկալվում է՝ ՀՀ ՊՆ ներքին աուդիտի վարչության կողմից իրականացվող մեթոդական ուղեկցման ընթացքում.

1. Մշակված ծրագրի ներդրման և իրականացման մոնիթորինգ,

2. Ծրագրի ընթացիկ հաշվետվությունների կազմումը,

3. ՀՀ ՊՆ համակարգի ստորաբաժանումների հետ քննարկումների կազմակերպումը և համաձայնեցումը,

4. Ծրագրի մեկնարկից սկսած ֆինանսական և հաշվապահական հաշվառման մեթոդաբանության մշակման ընթացքում ակտիվ ներգրավվածություն և համակարգման, մշակման, խմբագրման ու քննարկման աշխատանքների իրականացում։

Փորձագետ ներգրավելու ժամկետը՝ 1 տարի:

Փորձագետների աշխատավարձը կազմում է` 111,115 (մեկ հարյուր տասնմեկ  հազար հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ (անվանական):

Փորձագետի պարտականությունները՝

Առաջին փորձագետ

ա. Մշակված ծրագրի ներդրման և իրականացման մոնիթորինգ

բ. Ծրագրի ընթացիկ հաշվետվությունների կազմումը,

գ. ՀՀ ՊՆ համակարգի ստորաբաժանումների հետ քննարկումների կազմակերպումը և համաձայնեցումը,

դ. Ծրագրի մեկնարկից սկսած հաշվապահական հաշվառման մեթոդաբանության մշակման ընթացքում ակտիվ ներգրավվածություն և համակարգման, մշակման, խմբագրման ու քննարկման աշխատանքների իրականացում,

ե. ՀՀ պաշտպանության նախարարության ներքին աուդիտի ստորաբաժանման հետ համագործակցությունը,

զ. Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել ՀՀ պաշտպանության նախարարության ներքին կարգապահական կանոնները։ 

Երկրորդ փորձագետ

ա. Մշակված ծրագրի ներդրման և իրականացման մոնիթորինգ,

բ. Ծրագրի ընթացիկ հաշվետվությունների կազմումը,

գ. ՀՀ ՊՆ համակարգի ստորաբաժանումների հետ քննարկումների կազմակերպումը և համաձայնեցումը,

դ. Ծրագրի մեկնարկից սկսած ֆինանսական մեթոդաբանության մշակման ընթացքում ակտիվ ներգրավվածություն և համակարգման, մշակման, խմբագրման ու քննարկման աշխատանքների իրականացում,

ե. ՀՀ պաշտպանության նախարարության ներքին աուդիտի ստորաբաժանման հետ համագործակցությունը,

զ. Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել ՀՀ պաշտպանության նախարարության ներքին կարգապահական կանոնները։ 

Փորձագետներին ներկայացվող պահանջները՝

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • Տնտեսագիտություն կամ գործարարություն և վարչարարություն կամ մաթեմատիկայի և վիճակագրություն մասնագիտություններով բարձրագույն կրթություն,
  • հայերենի (պարտադիր), ռուսերենի և անգլերենի իմացություն,
  • տեղեկատվության հավաքագրման, վերլուծության, հաշվետվությունների մշակման ունակություն,
  • թիմային աշխատանքի ունակություն։

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթուղթ (փաստաթղթեր),
  • աշխատանքային փորձի և գործունեության վերաբերյալ փաստաթղթեր (աշխատանքային գրքույկ կամ այլ փաստաթուղթ/եր),
  • արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական, կամ համապատասխան տեղեկանք.
  • մեկ լուսանկար` 3 x 4 սմ չափսի,
  • անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • սոցիալական քարտ կամ հանրային ծառայության համարանիշ ունենալու մասին տեղեկանք,
  • ինքնակենսագրական (CV),
  • հայտարարություն ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին:

Ընտրությունը կատարվում է փաստաթղթերի ուսումնասիրման եղանակով:

Քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են առձեռն (ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9.30-ից մինչև  12.30-ը) կամ էլեկտրոնային փոստի միջոցով (09:00-18:00):

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 28.07.2020թ.

Աշխատանքի վայրը՝ ՀՀ, ք. Երևան, Բագրևանդի 5:

ՀՀ քաղաքացիները տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար կարող են դիմել պաշտպանության նախարարություն՝ ք. Երևան,  Բագրևանդի 5, հեռ.՝ 010294317 (ներքին՝ 18-22): Էլեկտրոնային փոստի հասցե՝ audit@mil.am:

  • Տարածել