…
22 Ապրիլի, 2020 16:45Մասնագիտական պատրաստության աստիճանը բարձրացնելու նպատակով ապրիլի 21-ին 5-րդ զորամիավորման դիպուկահարներն անցկացրել են հավաք-պարապմունքներ:
Իրականացվել են կրակային պատրաստության գործնական վարժություններ՝ տարբեր տրամաչափի զենքերից մարտական հրաձգությամբ։ Զինծառայողները ցուցադրել են բարձր վարպետություն և զենքի կիրառման հատուկ հնարքներ: