ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է 3-րդ զորամիավորում

4 Մարտի, 2020 18:09
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 4-ին աշխատանքային այցով եղել է 3-րդ զորամիավորումում:

Զորամիավորման հրամանատարը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին զեկուցել է սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, մարտական հերթապահության կրման պայմանների, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքների մասին:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ծանոթացել է իրականացվող շինարարական աշխատանքներին, ստորաբաժանումների ղեկավարներին տվել համապատասխան հանձնարարականներ:

  • Տարածել