Վայոց ձորում անցկացվել է զորակոչի վերջին փուլը

29 Հունվարի, 2020
Հանրապետության տարածքում շարունակվում է ձմեռային զորակոչը: Հանրապետության տարբեր մարզերի հազարավոր նորակոչիկներ արդեն համալրել են զինված ուժերի շարքերը:

Հունվարի 27-ին Եղեգնաձորում, Սուրբ Աստվածածին եկեղեցում, անցկացվել է ձմեռային զորակոչի շրջանակում պարտադիր զինվորական ծառայության մեկնող զինակոչիկների հերթական խմբի ճանապարհման արարողությունը, որին մասնակցել են Վայոց ձորի մարզպետը, մարզի զինվորական կոմիսարը, զինվորականներ, նորակոչիկների հարազատներ և այլք:

Զինվորական կոմիսար Արմեն Հովսեփյանը նորակոչիկներին հորդորել է ծառայության ընթացքում խստորեն հետևել անվտանգության կանոնների պահպանմանը, լինել բարեխիղճ և կատարել ծառայողական պարտականությունները: Հանդիասվոր արարողության մասնակիցները խաղաղ և անվտանգ ծառայություն են մաղթել զինակոչիկներին:

  • Տարածել