ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում անցկացվում են ԶՈՒ իրավաբանների հավաքներ

22 Հունվարի, 2020 15:27
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում հունվարի 20-24-ը անցկացվում են զինված ուժերի սպա-իրավաբանների հավաքներ:

ԶՈՒ ԳՇ վարչակազմակերպչական վարչության իրավաբանական ծառայության պետ, փոխգնդապետ Կ. Միրզոյանի ղեկավարությամբ անցկացվող հավաքների նպատակն է բարձրացնել զինված ուժերի իրավաբանների մասնագիտական պատրաս­տվածու­թյան մակարդակը և նպաստել գործնականում նրանց գիտելիքների արհեստավարժ կիրառմանը:

Հավաքների ընթացքում բարձրաձայնվում են առկա խնդիրներն ու քննարկվում դրանց լուծման տարբերակները:

  • Տարածել