Զինվորական ծառայության են մեկնել Վայոց Ձորի մարզի զինակոչիկները

21 Հունվարի, 2020
Հունվարի 20-ին Եղեգնաձորի «Սուրբ Աստվածածին» եկեղեցում մատուցվել է Սբ. Պատարագ, որին մասնակցել են ձմեռային զորակոչի շրջանակում պարտադիր զինվորական ծառայության մեկնող զինակոչիկները, Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզի զինվորական կոմիսար Արմեն Հովսեփյանը, 4-րդ զորամիավորման սպաներ, զինակոչիկների հարազատները:

Հանդիասվոր արարողության մասնակիցները խաղաղ և անվտանգ ծառայություն են մաղթել զինակոչիկներին:

  • Տարածել